Հայաստանում կտրուկ թանկացել է վառելիքը

Հայաստանում 2026 թվականի հունիսին վառելիքի գներն էական աճ են գրանցել։ 2025 թվականի հունիսի համեմատ բենզինի գինը բարձրացել է 10.4%-ով, դիզելային վառելիքինը՝ 19%-ով, իսկ հեղուկ ածխաջրածնային գազինը (պրոպան, բութան և այլն)՝ 76.2%-ով։

Ըստ Arka.am կայքի տվյալների՝ 2026 թվականի հունիսը մայիսի հետ համեմատելիս գների աճն ավելի չափավոր է եղել. բենզինը թանկացել է 0.3%-ով, դիզելային վառելիքը՝ 1.1%-ով, իսկ հեղուկ ածխաջրածնային գազը՝ 18.6%-ով։

Leave a Comment