Եղանակը կտրուկ կփոխվի. սպասվում են ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն՝ անձրևներով ու քամու ուժգնացմամբ, որին կհաջորդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում։

Եղանակը Երևանում

Հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին և 9-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։

Հուլիսի 9-ի ցերեկը, ինչպես նաև 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը հանրապետության շրջաններում

Հուլիսի 7-ի ցերեկը և 8-ին շրջանների զգալի մասում, իսկ 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 7-ի երեկոյան և 8-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 9-ի ցերեկը և 10-12-ին՝ կեսօրից հետո, անձրևներ սպասվում են առավելապես հյուսիսային շրջաններում։

Քամի: Կփչի արևմտյան քամի՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպի ժամանակ կանխատեսվում է քամու կտրուկ ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանի փոփոխությունը

Հուլիսի 8-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։

Հուլիսի 9-10-ին, հատկապես ցերեկային ժամերին, ջերմաստիճանը աստիճանաբար կրկին կբարձրանա 5-7 աստիճանով։

Leave a Comment