Նիկոլ Փաշինյանը մեզ զրկել է թափանցիկ ընտրություն անցկացնելուց. հասարակության մեծամասնությունը չի ցանկանում տեսնել երկրի ղեկավար այս իշխանությանը. Նարեկ Կարապետյան (Video)



Նիկոլ Փաշինյանը մեզ զրկել է թափանցիկ ընտրություն անցկացնելուց, հասարակության մեծամասնությունը չի ցանկանում տեսնել երկրի ղեկավար այս իշխանությանը: Այս մասին Շանթ ՀԸ «Հեռանկար» հաղորդման եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Նարեկ Կարապետյանը:



«Մեր Սահմանադրությունը այնպես է գրված, որ անգամ մեծամասնություն չունեցած՝ 50%-ից ավելի ձայն չունեցած ուժը կարող է դառնալ երկրի ղեկավար։ Մեր հասարակության մեծամասնությունը չի քվեարկել Փաշինյանի օգտին, մեծամասնությունը այս իշխանությանը չի ցանկանում տեսնել երկրի ղեկավար: Հասարակության մեծամասնությունն անգամ այսքան ընտրակեղծիքների արդյունքում դեմ է այս իշխանությանը, դա իմ կարծիքը չէ, դա ընտրության արդյունքների օֆիցիալ տվյալներն են:


Նիկոլ Փաշինյանը մեզ զրկել է իրապես թափանցիկ ընտրություն անցկացնելու հնարավորությունից, դրա արդյունքում մենք տեսել ենք բազմաթիվ ընտրակեղծիքներ և Հայաստանի 50,000 քաղաքացու ձայնի գողություն»,- նշել է Կարապետյանը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment