Իրանի Գերագույն առաջնորդին պատմական հրաժեշտը՝ Թեհրանի Ազադի հրապարակում

Իրանի Գերագույն առաջնորդին պատմական հրաժեշտը տեղի է ունեցել  Թեհրանի Ազադի հրապարակում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  բազմամարդության պատճառով հրաժեշտի արարողության ընթացքում կանգնեցվել է Իրանի Գերագույն առաջնորդի դագաղը տեղափոխող մեքենայի շարժը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թեհրանի հարյուր հազարավոր բնակիչներ հուլիսի 6-ին դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելու Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հուղարկավորության երթին։ Երկրի իշխանությունների գնահատմամբ՝ զանգվածային երթին ակնկալվում է 15-ից 20 միլիոն մարդու մասնակցություն։ Դագաղները Դամավանդ մայրուղուց կտեղափոխվեն կենտրոնական Էնգելաբ փողոցով մինչև Ազադի հրապարակ։ Երթուղին կկազմի մոտ 15 կիլոմետր։

 

Leave a Comment