Ֆուտբոլի ԱԱ-ում Ռոնալդուի վերջին խաղն ավարտվեց Պորտուգալիայի պարտությամբ

Պորտուգալիայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության մեկ ութերորդ եզրափակչում 0:1 հաշվով պարտվել է Իսպանիայի հավաքականին, հայտնել է Сhampionat.com-ը։

Հանդիպմանը մասնակցած Կրիշտիանու Ռոնալդուն այդպես էլ չի կարողացել խաղային կարիերայի ընթացքում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։

Խաղից հետո Ռոնալդուն հայտարարել է, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունն իր վերջինն էր։

«Այո՛, սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր։ Հիմա մտածելու, ընտանիքիս հետ լինելու ժամանակ կունենամ։ Կյանքը շարունակվում է։ Վաղը կարթնանամ նույն տրամադրությամբ, ինչ այսօր։ Ես արեցի ամեն ինչ, ինչ կարող էի»,- ասել է Ռոնալդուն։

Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականում հանդես է եկել 2003 թվականից։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում նա հավաքականի հետ հասել էր կիսաեզրափակիչ, 2010 և 2018 թվականներին Պորտուգալիան դուրս էր մնացել 1/8-րդ եզրափակչում, 2014-ին չէր հաղթահարել խմբային փուլը, 2022-ին ավարտել էր պայքարը քառորդ եզրափակչում։

2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարը մեկնարկել է հունիսի 11-ին, իսկ եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին՝ Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքում։

Այս պահին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել Ֆրանսիայի, Պարագվայի, Կանադայի և Մարոկկոյի հավաքականները։

Դիտեք նաև՝ 

«Մունդիալ 2026». Մեսսի-Ռոնալդու դարաշրջանի ավարտն ու Մխիթարյանի ֆենոմենը. մեկնաբան

Leave a Comment