Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ է. Գագիկ Ծառուկյան – Նորություններ 07.07.2026

Մեղադրանքը լրիվ սարքած, սուտ է. այս մասին հինգ ժամ տևած հարցաքննությունից հետո ՔԿ-ից դատարան տեղափոխվելիս իրեն սպասող աջակիցներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

“Սարքած փուչիկ է, բան չկա։ Հարյուր տոկոս կապացուցվի”,- վստահ ասաց նա։ 

Նշենք, գիշերը դատարան է ներկայացվել Ծառուկյանի նկատմամբ երկու ամսով կալանք կիրառելու միջնորդությունը։ Խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին, դատավորը Գարիկ Աբելյանն է։  

ՔԿ–ն Ծառուկյանի տան խուզարկությունից հետո հաղորդագրություն տարածեց, ըստ որի, կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Գագիկ Ծառուկյանի փաստաբանը մեղադրանքը աբսուրդային ու ծիծաղելի է որակել։

Leave a Comment