«Մենք միայն լսում ենք». Կլիչկոն կոշտ հայտարարություն է արել Կիևի վրա հարձակումից հետո

Կիևի պաշտպանական ծրագիրը երբեք չի հաստատվել քաղաքային վարչակազմի և կառավարության միջև իշխանության համար ներքին պայքարի պատճառով, իր Telegram ալիքում հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Մենք միայն լսում ենք այնպիսի բողոքներ, որոնցում կոնկրետություններ չկան, և մասնակցում ենք այնպիսի հանդիպումների, որոնք համագործակցության համար որևէ արդյունք չեն տալիս։ Միևնույն ժամանակ, կառավարությունը չի կատարում իր պայմանավորվածությունները՝ 50/50 պլանի միջոցառումների ֆինանսավորման, կազմակերպչական հարցերի և որոշ միջոցառումների իրավական կարգավորման վերաբերյալ», – հայտարարել է նա։

Կլիչկոն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել պատասխանատու մոտենալ մայրաքաղաքի ամրապնդման հարցին՝ ընդգծելով, որ Կիևի կայունությունը Ուկրաինայի գոյատևման հարց է։

Երկուշաբթի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Կիևում և հարակից շրջանում գտնվող վեց ձեռնարկության և մեկ պահեստի։ Բանակը նաև հարվածել է Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի, Չեռնիգովի և Կիևի մարզերի ռազմական օդանավակայաններին։

Կլիչկոն ռուսական այդ հարվածներն անվանել է պատմության մեջ ամենազանգվածայինը։

Leave a Comment