Քննչական կոմիտեն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այն կքննվի այսօր առավոտյան՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Մինչ այդ, Ծառուկյանը Քննչական կոմիտեի դիմաց իր դեմ հարուցված քրեական վարույթը որակել է որպես «սարքած»։
«Սարքած է, փուչիկ»,- ասել է նա՝ դատարան մեկնելուց առաջ։
