Եվրոպական միության ընդլայման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը պատմել է, որ Հայաստան կատարած վերջին այցից բերված հայկական ծիրանից ջեմ է պատրաստել, և Եվրամիության երկրների բնակիչներին կոչ է արել հայկական մրգեր գնել։
Կոսի խոսքով՝ ծիրանի մի մասը նա բաժանել է ընկերներին, իսկ մնացածից ջեմ է պատրաստել։
Կոսը նաև մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վրա ազդելու փորձերի մեջ՝ մրգերի և ծաղիկների ներմուծումը սահմանափակելու միջոցով։
Նրա խոսքով՝ Եվրոպական միությունն, իր հերթին, բացել է իր շուկան այդ արտադրանքի մի մասի համար։
Կոս նաև ԵՄ բնակիչներին կոչ է արել խանութներում ուշադրություն դարձնել հայկական ծիրանին, սալորին և կեռասին։ Նա նշել է, որ այդ մրգերի գնումը կօգնի հայ ֆերմերներին և կաջակցի Հայաստանի «դեմոկրատական ընտրությանը»։
