«Բելառուսները չեն ցանկանում պատերազմել, բայց թշնամու առաջ գլուխ խոնարհելու մտադրություն էլ չունեն»․ Լուկաշենկո

«Բելառուսները չեն ցանկանում պատերազմել, բայց թշնամու առաջ գլուխ խոնարհելու մտադրություն էլ չունեն»․ Լուկաշենկո

Բելառուսները չեն ցանկանում պատերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խոնարհել թշնամու առաջ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Բելառուս ժողովուրդն անասելի փորձություններ է ապրել ֆաշիստական օկուպացիայի տարիներին և գենետիկական մակարդակով չի ընդունում պատերազմը։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, պատերազմել չենք ցանկանում, բայց թշնամու առաջ գլուխ խոնարհելու մտադրություն էլ չունենք»,- նրա խոսքերը մեջբերում է БелТА-ն։

Նա նաև հայտարարել է, որ Բելառուսի դեմ շարունակվում է հիբրիդային պատերազմը։ «Տնտեսական թելադրանքին և քաղաքական ու տեղեկատվական ճնշմանը գումարվում են ակտիվ լրտեսությունը և սադրանքները մեր հարավային սահմաններում»,- ասել է Լուկաշենկոն, ում խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությանը մոտ կանգնած թելեգրամյան ալիքը։

Leave a Comment