Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում վճռորոշ դեր կունենան օդային հարձակումները։
Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն կանգնեցրել է ռուսական ուժերին մարտադաշտում և թշնամուն զրկել ծովային գերիշխանությունից։
«Այնուհետև հաջորդ մարտադաշտը դառնում է երկինքը։ Եվ, անկեղծ ասած, այս դիմակայության մեջ, թե ում տարածքն է ավելի մեծ, շատ ավելի քիչ նշանակություն ունի։ Մենք մտել ենք օդային տարածք։ Եվ օդում մենք արդեն մրցունակ ենք»,-նշել է նա։