Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։
«Ես, իհարկե, ցավում եմ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական վրեժխնդրությունից դրդված՝ գործընթացը նորանոր երանգներ է ձեռք բերում։ Իսկ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին»,- ասաց նա։