ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է։ Վերջինիս կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը կքննվի, լրագրողներին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ իր հերթին տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտե են տեղափոխել։
Ծառուկյանի ձերբակալության լուրը հաստատել են նաև Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հայտնել են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի խարդսախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ։ժ
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը նրան պատկանող ձեռնարկություններում։ ԲՀԿ առաջնորդի անվան հետ առնչվող մի շարք շինություններ կապարակնքվել են։