
Քիչ առաջ նաև ավարտվել է խուզարկությունը Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանը, որտեղ նա հանդիպումներ է անցկացնում, հայտնեց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը;
«Այնտեղ գտնվում են նաև կենդանիներ, որոնք, թերևս, ունեն լավագույն պահման պայմանները: Այդ մասին տարբեր հրապարակումներ տարբեր ժամանակներում եղել են, և որքան էլ որ տարօրինակ և սահմռկեցուցիչ է, այդ կենդանիները այս պահին քնեցվել են բնապահպանական տեսչական մարմինների ներկայացուցիչների կողմից և այդ կենդանիներին ևս այս պահին մասնակիցները պատրաստվում են տեղափոխել այլ վայր: Ես իհարկե, ցավում եմ, որ քաղաքական վրեժխնդրությունից սանձազերծված այս գործունեությունները նմանատիպ երանգներ են ձեռք բերում, բայց գնահատականը թողնում եմ մեր հանրությանը: Իսկ Գագիկ Ծառոիկյանի առանձնատան խուզարկություն ավարտվել է,- նշեց Տոնոյանը: