«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Այսօր ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում Ծառուկյանին առնչվող 70-ից ավելի հասցեում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։
Հունիսի 25-ին, դատախազությունը դիմել էր ԿԸՀ՝ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Հունիսի սկզբին նրա դեմ հարուցվել էր քրեական գործ՝ հարկերից խուսափելու փաստով։
Ճնշումներն ընդդիմության նկատմամբ ուժեղացել են խորհրդարանական ընտրություններից հետո։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, իսկ Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի դաշինքները՝ համապատասխանաբար 29 և 12 մանդատ։ Հուլիսի 4-ին հինգ ընդդիմադիր ուժեր, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքների հաստատումից հետո հայտարարել էին դիմադրության նոր փուլի մեկնարկի մասին։
