Թրամփը չի թաքցրել՝ խնդրել է ՖԻՖԱ-ին վերանայել Բալոգունի որակազրկումը

Թրամփը չի թաքցրել՝ խնդրել է ՖԻՖԱ-ին վերանայել Բալոգունի որակազրկումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ անձամբ դիմել է ՖԻՖԱ-ին՝ խնդրելով վերանայել ԱՄՆ ազգային հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկման որոշումը։ Թրամփը պարզաբանել է, որ Բալոգունի ստացած կարմիր քարտից հետո իրեն տեղեկացրել են, որ ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնության հաջորդ հանդիպմանը, ինչը նա անարդար է համարել։

«Մրցավարը նրան կարմիր քարտ է տվել։ Ես նույնիսկ չգիտեի, թե դա ինչ է նշանակում։ Հետո ինձ ասացին, որ Բալոգունը չի կարողանա խաղալ հաջորդ հանդիպմանը։ Դա շատ անարդար է։ Ինչպե՞ս կարելի է մարդուն զրկել մասնակցությունից մի խաղի, որը դեռ չի կայացել։ Այդ պատճառով ես խնդրեցի ՖԻՖԱ-ին վերանայել այդ հարցը»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն անսպասելիորեն չեղարկել էր Բալոգունի որակազրկումը՝ այն փոխարինելով մեկ տարվա փորձաշրջանով։ Հարձակվողը կարմիր քարտ էր ստացել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության 1/16 եզրափակչի խաղում՝ կոպիտ խախտման համար, և գործող կանոնակարգի համաձայն՝ պետք է բաց թողներ Բելգիայի դեմ 1/8 եզրափակչի հանդիպումը։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment