19:00 Լուրերը մեկ տողով. Մանկապարտեզի առտառոց դեպք, ՆԱՏՕ-ի գագաթնաժողով և Թրամփի նոր հայտարարությունները

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Կոտայքի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզում երեխաների բերանները կպչուն ժապավենով փակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և ընթանում է նախաքննություն։ 

•  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Մոսկվայում ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության և ներդրումային ծրագրերի ընդլայնումը։ 

• Ուկրաինայի և ԱՄՆ նախագահները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկեն պատերազմի ավարտի հնարավոր ուղիներն ու Ռուսաստանի նկատմամբ ճնշումների ուժեղացումը։ 

•  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անկարայում հայտարարել է ռազմական արդյունաբերության ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրերի մասին։ 

•  ԱՄՆ-ում հայտարարել են, որ Թրամփը G20-ի գագաթնաժողովին հրավիրել է Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներին որպես անձնական հյուրեր։ 

•  Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է Իրանի հետ համաձայնագիր, սակայն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կարող է արագ ոչնչացնել երկրի ռազմավարական ենթակառուցվածքները։ 

Leave a Comment