Սառցե տարածաշրջանում՝ շոգ ալիք | Radar Armenia

Սառցե տարածաշրջանում՝ շոգ ալիք

Կանադայի Արկտիկական տարածաշրջանում՝ Նունավուտում գրանցվել է անսովոր բարձր ջերմաստիճան, որի հետևանքով խախտվել են տասնամյակներով պահպանված ռեկորդները։

Հուլիսի 5-ի տվյալներով՝ Քեմբրիջ Բեյում ջերմաստիճանը հասել է 22,1°C-ի, ինչն գերազանցել է 1930 թվականի ռեկորդը՝ 21,7°C։ Իսկ Կորալ Հարբորում օդը տաքացել է մինչև 27,1°C, գերազանցելով 2002 թվականի առավելագույն ցուցանիշը՝ 24,7°C։ Նշվում է, որ այս շրջաններում հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը սովորաբար կազմում է ընդամենը 3-ից 9°C։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment