Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը

Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ։


 


Ինչպես հայտնել է նախարարությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները, արդյունաբերական կապերի ընդլայնման և ներդրումային ծրագրերի խթանման հարցերը։


 


Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների շուրջ։


 


Վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ երկկողմ առևտրատնտեսական կապերի և արդյունաբերական ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման նպատակով։


 


 




Կարդացել են
5 անգամ

Leave a Comment