Մոսկվան ակնկալիքներ ունի Հայաստանի նոր կառավարությունից․ Միշուստինի ուշագրավ հայտարարությունը

Մոսկվան ակնկալում է, որ ընտրություններից հետո ձևավորված Հայաստանի նոր կառավարությունը կապահովի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը բարեկամության և բարիդրացիության ոգով, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք հույս ունենք, որ քվեարկությունից և ընտրություններից հետո ձևավորվող նոր կառավարությունը կապահովի ռուս-հայական հարաբերությունների առաջընթաց զարգացումը՝ բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի հաշվառման ոգով», – ասել է Ռուսաստանի վարչապետը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նաև․ «Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում մեր մասնակցությամբ և շահագրգռված ենք, որ ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսված մեխանիզմները գործեն պլանային ռեժիմով։ Կարծում եմ՝ սա ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից է բխում»,- նշել է նա։

Միշուստինը նաև նշել է, որ Եկատերինբուրգ կատարած այցը Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն էր Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո։

Leave a Comment