
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Հաագայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում Մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում ելույթիս հիմնական շեշտադրումները․
– Մեր պատասխանատվությունները չեն ավարտվում միայն զարգացումները փաստագրելով կամ դրանք մերժելով։
– Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտումը և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը հետևանք է միջազգային հանրության կողմից անհրաժեշտ քայլերի բացակայության։
– ՀՀ խորհրդարանական ընտրությունները ներկայացվում էին որպես աշխարհաքաղաքական ընտրության համար պայքար։
– Մինդեռ հայ ընտրողների մեծամասնությունը մերժեց Հայաստանին պարտադրվող զիջումները, ժողովրդավարության դեմ իրականացված հանցագործությունները,
– խորացող բռնապետական ռեժիմը,
քաղաքական ձերբակալություններն ու քաղաքական հետապնդումները,
– Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական հարձակումները։
Ուստի, ես կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝
– Հայաստանում իրականացնել «ժողովրդավարության» մոնիտորիգ,
– Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը,
– ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանությունը և վերահաստատել նրա բնիկ բնակչության երաշխավորված վերադարձի իրավունքը։
Սա պարզապես բարոյական հրամայական չէ, այլ նաև իրավական պարտավորություն»։