ՀՀ առաջին դեսպանը Պակիստանում

ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Գրիգորյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պակիստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Նրա նստավայրը կլինի Աբու Դաբին։

Հրամանագրում նշվում է, որ նշանակումը կատարվել է վարչապետի առաջարկությամբ՝ Սահմանադրության և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համապատասխան դրույթների հիման վրա։

Կարեն Գրիգորյանը 2022 թվականից զբաղեցնում է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ 2024 թվականից նա, համատեղության կարգով, ղեկավարում է նաև Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Սաուդյան Արաբիայում և Բահրեյնում, որոնց նստավայրը նույնպես Աբու Դաբին է։

Leave a Comment