Վարդավառի տոնի կապակցությամբ Գյումրու համայնքապետարանը քաղաքացիներին հորդորում է բարձր պատասխանատվություն ցուցաբերել և խստորեն խուսափել քաղաքի բոլոր ջրավազաններ ու շատրվաններ մուտք գործելուց։
Մասնավորապես, կոչը վերաբերում է «Մայր Հայաստան» հուշահամալիրի կասկադին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակին, Վարդանանց հրապարակին և հարակից տարածքներին։
Համայնքապետարանից հայտնում են, որ քաղաքի ջրավազաններում և շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական այլ լուրջ վտանգներ, որոնք կարող են անմիջական սպառնալիք լինել մարդկանց կյանքի և առողջության համար։
Քաղաքացիներին կոչ է արվում պահպանել անվտանգության կանոնները և Վարդավառը նշել միայն դրա համար նախատեսված անվտանգ վայրերում։