15:00 Լուրերը մեկ տողով. Խուզարկություններ, դատական հայցեր, քաղաքական լարվածություն

·  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին՝ ընդգծելով արդյունաբերական համագործակցության և համատեղ նախագծերի կարևորությունը։ 

·   Դանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել Արման Թաթոյանի դեմ՝ պահանջելով հերքել իրեն վերագրված կեղծ ձայնագրության մասին հայտարարությունն ու վճարել փոխհատուցում։ 

·   «Արարատցեմենտ»-ում քննչական գործողություններն ավարտվել են, սակայն վարչական շենքը շարունակում է մնալ կապարակնքված, ինչը, ղեկավարության խոսքով, լուրջ վնաս է հասցնում գործարանի աշխատանքին։ 

·   «Մուլտի տաբակի» տնօրենը հայտնել է, որ իրավապահները գործողություններ են իրականացնում ընկերության տարածքում, սակայն մինչ այժմ որևէ պաշտոնական պարզաբանում չեն ներկայացրել։ 

·   Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող գործընթացները քաղաքական հետապնդումներ են՝ քննադատելով նաև ընդդիմության պայքարի արդյունավետությունը։ 

·   Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ Էրդողանի և Թրամփի սպասվող հանդիպման օրակարգում կլինի նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման թեման։ 

·   Հունիսին Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը հասել է պատմական առավելագույնի՝ ռուսական վառելիքի շուկայում աճող պահանջարկի պայմաններում։ 

·   Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսները խաղաղություն են ցանկանում, սակայն չեն պատրաստվում զիջել որևէ թշնամու։ 

·   Ֆրանսիայի և Իսպանիայի սահմանամերձ շրջաններում խոշոր անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է շուրջ 10 հազար մարդ, իսկ կրակը ոչնչացրել է հազարավոր հեկտարներ։ 

·   Երևան–Սևան ավտոճանապարհի Չարենցավանի հատվածում վնասված կամրջի վերականգնումը ավարտական փուլում է, և վաղվանից երթևեկությունը լիովին կվերականգնվի։

Leave a Comment