Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում

Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` խուզարկություններ են ընթանում նրան պատկանող մի շարք օբյեկտներում, մասնավորապես` Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատում և «Մուլտի Վելնես» մարզահամալիրում:

Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները հավաքված են փակ դռների մոտ, նրանց թույլ չեն տալիս ներս մտնել։

Նույն իրավիճակն է նաև «Մուլտի Վելնես» մարզաառողջարակական համալիրի մոտ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դիմակավորված իրավապահները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն:

Leave a Comment