
Գիշերը ռուսական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի նոր ալիքը կրկին թիրախավորել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը։ Հարձակումը շարունակվել է նաև վաղ առավոտյան։ Զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 46-ը վիրավոր է։ Վիրավորների թվում կա հինգ երեխա։
Պոդոլսկի շրջանում բնակելի շենք է մասնակիորեն փլուզվել, թելեգրամյան իր էջում հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։ Դարնիցկի շրջանում մի քանի բազմահարկ շենքեր են վնասվել. մտավախություններ կան, որ մարդիկ մնացել են փլատակների տակ։