Շվեյցարական Sun-Ways ստարտափը հաջողությամբ փորձարկել է երկաթուղային գծերի միջև տեղադրվող արևային վահանակների համակարգը։ Բյուտտի մերձակայքում անցկացված 100-մետրանոց փորձնական հատվածը կարճ ժամանակում արտադրել է 16 000 կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը բավարար է մեկ տնային տնտեսության տարեկան կարիքները հոգալու համար։
Չնայած վահանակների հորիզոնական դիրքին, էներգիայի կորուստը կազմում է ընդամենը 10%, իսկ մաքրման խնդիրը լուծվում է գնացքների վրա տեղադրվող հատուկ խոզանակների միջոցով։
Չնայած Միջազգային երկաթուղային միության որոշակի մտավախություններին՝ կապված անվտանգության և հնարավոր հրդեհների հետ, նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհում։
Sun-Ways-ն արդեն համաձայնագրեր է կնքել Իտալիայի և Հարավային Կորեայի հետ, ինչպես նաև բանակցություններ է վարում Նիդերլանդների, Չինաստանի, Հնդկաստանի և Սինգապուրի հետ։
