Իրավապահ մարմինները խուզարկում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տունն ու նրան փոխկապակցված որոշ ձեռնարկություններ, հայտնել է կուսակցության անդամ Արման Աբովյանը։
Ըստ Աբովյանի՝ ԱԱԾ գրությամբ համազգեստով մարդիկ ներս չեն թողնում իրենց։
«Վերևում դրոններ են աշխատում, ըստ երևույթին՝ ուժայինների դրոններն են։ Որոշ տվյալներով Ծառուկյանին պատկաող էլի տեղեր են մտել, խոսքը «կոնյաչնիի», «Մուլտնի Վելնեսի», «Օլիմպավանի» մասին է։ Ցաքուցրիվ ինֆորմացիա է գալիս։ Տեղյակ չենք ինչ գործի շրջանակում է տեղի ունենում այս իրավիճակը»,- հայտնել է նա։
