Այս պահին իրավապահները խուզարկություն են իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է նրա մամուլի խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Քիչ անց Տոնոյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ հայտնելով, որ գործողությունների աշխարհագրությունն ավելի մեծ է: «Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում»,- գրել է Իվետա Տոնոյանը:
Իրավապահ մարմինները տվյալ գործընթացի հիմքերի և հարուցված քրեական վարույթի մանրամասների վերաբերյալ պաշտոնական պարզաբանում դեռևս չեն տարածել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter