ՔԿ-ն Գագիկ Ծառուկյանի տանը կատարվող խուզարկության մասին

Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնակյան հաղորդագրությամբ: Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:

Հիշեցնենք` ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ 

Ավելի ուշ «Փաստինֆո»-ն հայտնեց` Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է կատարվում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ, իսկ փաստաբանների մուտքն արգեքվում է։

Ավելին՝ միաժամանակ խուզարկություն է կատարվում նաեւ «Մուլտի Գրուպ» ընկերության մի քանի ձեռնարկություններում։ 

Leave a Comment