«Վերապրելով Շեքսպիրին». Նորքի տարեցների «Տարմանի» թատերախումբը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում․ «Երկրորդ շնչառություն»

«Վերապրելով Շեքսպիրին» վավերագրական ֆիլմը պատմում է Նորքի շուրջօրյա խնամքի կենտրոնի՝ տարեցների «Տարմանի» թատերախմբի առօրյայի ու համանուն ներկայացման մասին: Միջազգային ասպարեզում արդեն որոշակի հաջողություններ արձանագրած ֆիլմն այս ամիս կներկայացվի նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում:

«Ամեն պատմություն ֆիլմ չի դառնում, այս մեկը դարձավ ֆիլմ: Հիմքում Իննա Սահակյանի գաղափարն էր. նա առաջինը որոշեց մոտենալ թեմային, երբ իմացել էր, որ Նորքի տարեցների կենտրոնում թատերախումբ է գործում»,- պատմում է ֆիլմի համառեժիսոր Ռուբեն Ղազարյանը՝ ներկայացնելով նկարահանումների ու փորձերի համատեղ աշխատանքը:

Նորքի շուրջօրյա խնամքի կենտրոնի՝ տարեցների «Տարմանի» թատերախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գառնիկ Սեյրանյանը ջերմությամբ է խոսում ավագ սերնդի իր դերասանների մասին: 80-ին մոտ Ջուլիետներն ու Ռոմեոները քիչ չեն. տատիկներն ու պապիկներն իրենք են նաև դրդել Գառնիկին՝ խորհել Շեքսպիրի հնարավոր սխալների մասին ու նոր պիես բեմադրել:

Leave a Comment