Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկների ուղեկցությամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի անասնագոմերից մեկի տարածքից՝ կենդանու կողմից հոշոտված վիճակում։

Leave a Comment