«Առանց Ֆիլտրի» հաղորդման հյուրն է սպորտային մեկնաբան, «Ֆուտբոլ +» սպորտային թերթի հիմնադիր-նախագահ Սուրեն Բաղադասարյանը։ Նա խոսել է մասնագիտությունների ընտրությունից, աշխատանքային առաջին տարիներից և սպորտային մեկնաբան դառնալու երկարատև և դժվար ճանապարհից։
Բաղդասարյանը ներկայացրել է Երևանի «Արարատի» հաջողությունները և այդ ճանապարհին առաջացած դժվարությունները։ Մանրամասն ներկայացրել է այդ շրջանում պրոցեսների վրա գործիչների ունեցած ազդեցությունը և համակարգային առավելություններն ու թերությունները։
Անդրադարձել է մեկնաբանական տենդենցներին և ֆուտբոլի նորարարություններին ու նորամուծություններին։
Բաղադասարյանը նաև կարծիք է հայտնել ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և քննադատել ՀՖՖ աշխատանքները և տարվող քաղաքականությունը։
