Նիժնի Նովգորոդում 16 մարդ արգելափակվել է ճոպանուղու վրա – armeniatoday.am

Նիժնի Նովգորոդում վատ եղանակի պատճառով ճոպանուղու վրա արգելափակվել է 16 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, և այժմ իրականացվում է նրանց տարհանումը, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։

«Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ուղևորներով մի քանի խցիկ կանգ է առել և մնացել կախված վիճակում։ Դեպքի վայր են անհապաղ ուղարկվել արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Նախնական տվյալներով՝ արգելափակված խցիկներում եղել է 16 մարդ, այդ թվում՝ չորս երեխա… Ներկայում Ռուսաստանի ԱԻՆ-ի Վոլգայի տարածաշրջանային որոնողափրկարարական ջոկատի փրկարարներն իրականացնում են տարհանման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվել է, որ մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում։

Leave a Comment