
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա։ Ճշգրիտ ամսաթվերը դեռևս չեն հայտարարվել, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով սիրիական իշխանություններին։
Նշվում է, որ Մակրոնը կլինի առաջին արևմտյան առաջնորդը, որը կայցելի Սիրիա 2024 թվականի վերջին Ահմեդ ալ-Շարաայի իշխանության գալուց ի վեր։ Սա նաև Ֆրանսիայի նախագահի առաջին այցը կլինի երկիր 2009 թվականին Նիկոլա Սարկոզիի այցից ի վեր։