Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում ուկրաինացի զինծառայողների դիերի փոխանցումն իրականացնելու Ռուսաստանի առաջարկը: ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ հատուկ ծառայությունների մակարդակով քննարկումների արդյունքում Կիևը հրաժարվել է նախաձեռնությունից, հայտնում է РИА Ноовости-ն։
Նշվում է, որ քաղաքի հրետակոծությունը ժամանակավորապես դադարեցնելու և հուլիսի 6-ին դիերի փոխանցման մարդասիրական գործընթաց սկսելու առաջարկով Մոսկվան հանդես էր եկել նախօրեին:
Ավելի վաղ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը Վլադիմիր Պուտինին զեկուցել էր Կոնստանտինովկայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին: ՌԴ նախագահն այն անվանել է Դոնեցկի ողջ տարածքը վերահսկելու բանալի, որն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կրամատորսկ-Սլավյանսկ ագլոմերացիա՝ Դոնբասում ուկրաինական ուժերի վերջին հենակետը։
