
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան 2003թ-ի նախագահի ընտրապայքարից հետո, երբ Քոչարյանը դարձավ նախագահ, ժողովրդի նշանակալի մասը չէր ընդունում ընտրությունների արդյունքները, ՍԴ-ն կայացրեց որոշում, որ պետք է վստահության հանրաքվե անցկացվի։ Հետո պարզվեց, որ ՍԴ-ն ոչ թե որոշում էր կայացրել, այլ խորհուրդ էր տվել, հետևաբար վստահության հանրաքվեն էլ չկայացավ, Քոչարյանն էլ մնաց նախագահ։
Ժամանակն է Նիկոլի գրպանի ՍԴ-ին դիմած քաղաքական ուժերը պատասխանեն՝ հավատո՞ւմ էին, որ կարող է անկախ որոշում կայացվի այդ կառույցի կողմից։
Կարևորը շարժն է ու ժողովրդի ընդդիմադիր հատվածին հոգեբանորեն նախապատրաստելը մանդատները վերցնելուն, ինչը և արվեց, բայց ԱԺ ընդդիմության սպասումները չեն իրականանալու»։