Չարենցավանում շղթայական ավտովթարի հետևանքով 4 մարդ է տուժել. ԶԼՄ – armeniatoday.am

Հուլիսի 4-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում շղթայական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 4 տուժած, հայտնել է Shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 20։00-ի սահմաններում՝ Շահումյան փողոցում: Բախվել են «Opel», «Mitsubishi», «Toyota» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։ 

Պատահարի հետևանքով «Lada»-ի վարորդը, երկու ուղևոր և տուժածներին օգնություն ցուցաբերած ևս մեկ քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, գրել է լրատվականը։

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment