
NBC-ն հայտնում է, որ Միացյալ Նահանգներում մահացել է առնվազն 25 մարդ՝ հավանաբար շոգի պատճառով, որոնցից 22-ը՝ Նյու Ջերսիում։ Օդի ջերմաստիճանը հասել է +38°C-ի։
Հիշեցնենք՝ սաստիկ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ ամբողջ երկրում չեղարկվել են շքերթները, համերգները և հրավառությունները։