Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ․ «Շնորհավորել եմ նախագահ Թրամփին և բոլոր ամերիկացիներին Անկախության օրվա կապակցությամբ։ Շատ լավ հեռախոսազրույց ունեցանք»։
«Մենք շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին ցուցաբերած ողջ օգնության համար՝ սկսած «Javelin»-ներից և «Patriot»-ներից մինչև քաղաքական աջակցությունը, և բարձր ենք գնահատում այն, որ Ամերիկան աջակցում է մեզ մեր անկախությունը պաշտպանելու գործում։ Շնորհակալ եմ բոլոր այն ամերիկացիներին, որոնց համար անտարբեր չէ Ուկրաինայի, Եվրոպայի և աշխարհի բոլոր այն մարդկանց ապագան, որոնց համար ազատությունը կարևոր արժեք է։
Իհարկե, նախագահ Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում և դիվանագիտական ուղղությամբ առկա իրավիճակը։ Այս պատերազմն ավարտելու իրական հեռանկար կա, և Ամերիկայի վճռականությունը վճռորոշ նշանակություն կունենա։ Պայմանավորվել ենք անձամբ շարունակել մեր քննարկումը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։
Շնորհակալություն, Ամերիկա՛։ Շնորհակալություն, պարոն նախագահ։ Շնորհավոր Անկախության օր։ Մաղթում եմ Ամերիկային հետագա բարգավաճում և միայն հաջողություններ»,-նշել է Զելենսկին։
