Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։

Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի գլխավոր կետերը

  • Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անձամբ շնորհավորել է Թրամփին և ամբողջ ամերիկացի ժողովրդին ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ։
  • Ռուսաստանի նախագահը, շնորհավորելով Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ, հիշեցրել է Ռուսաստանի ներդրման մասին ամերիկյան պետականության կայացման գործում։
  • Պուտինը վերահաստատել է Թրամփին ուղղված՝ Ռուսաստան այցելելու հրավերը։
  • Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ավարտել ուկրաինական հակամարտությունը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության ներուժն իրացնելու համար։
  • Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են պահպանել կապը և մոտ ժամանակում կրկին հեռախոսազրույց ունենալ։
  • Ուիթքոֆֆն ու Քուշները պատրաստ կլինեն կրկին այցելել Մոսկվա։
  • Պուտինի և Թրամփի զրույցը եղել է գործնական և բավականին կառուցողական, ինչը հնարավորություն է տվել անկեղծորեն քննարկել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերը։
  • Պուտինն ու Թրամփը նշել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ժողովուրդները երբեք չեն մոռանա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ունեցած դաշնակցային հարաբերությունները։
  • Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հարցը, իսկ ԱՄՆ նախագահը վերահաստատել է խաղաղ կարգավորման ուղիներ գտնելուն աջակցելու պատրաստակամությունը։
  • Եվրոպական «պատերազմի կուսակցությունը» ելնում է մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին կեղծ պատկերացումներից։
  • Պուտին–Թրամփ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է ԱՄՆ-ն, և, ըստ Ուշակովի, «դա շատ բանի մասին է խոսում»։
  • Պուտինն ու Թրամփը կարևորել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմաքաղաքական և տնտեսական թեմաներով շփումների շարունակումը։
  • Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ հուշագրի հիման վրա ընթացող բանակցությունները հնարավորություն կտան գտնել առանցքային հարցերի երկարաժամկետ լուծումներ։
  • Պուտինը վերահաստատել է Թրամփին, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի շուրջ լարվածության թուլացմանը։
  • Թրամփը զրույցի ընթացքում նշել է, որ հիացած է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժով։

Ըստ ТАСС-ի` Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 25 րոպե։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment