Դուք անպարտելի եք

Դուք անպարտելի եք

05.07.2026 | 00:33

Ես ձեզ հետ եմ` պատրաստ օգնելու, հավասարակշռելու և օրհնելու ձեզ:

Ոչ ոք չի կարող ընդդիմանալ Իմ կամքին. ոչ մարդիկ և ոչ իսկ աշխարհը, եթե դուք իսկապես վստահեք Ինձ և ձեր գործերը Իմ տնօրինությանը հանձնեք:

Նավարկողներին երբեմն այնպես է թվում, որ ամեն մի նոր ալիք կարող է խորտակել նավը կամ շեղելով դարձնել նրա ընթացքը:

Սակայն նավապետն իր փորձառությամբ գիտի, որ հակառակ փոթորկահույզ ալիքների` նավարկում է ուղիղ դեպի հարկավոր նավակայան:

ՈՒրեմն վստահեք Ինձ` ձեր փրկության Նավապետին:

Մեկնաբանություններ

Leave a Comment