ՌԴ-ն կշարունակի առաջատար դեր խաղալ ՀՀ էներգետիկ անվտանգության գործում․ Պանտելին

Ռուսաստանը կշարունակի առաջատար դեր խաղալ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ավագ խորհրդական Դմիտրի Պանտելինը:

Դիվանագետը ելույթ է ունեցել «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը» համաժողովի մասնակիցների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պանտելինի խոսքով՝ Մոսկվայի և Երևանի միջև այս ոլորտում համագործակցությունը բեղմնավոր է, երկարաժամկետ և կշարունակվի:

«Էներգետիկ անվտանգությունն այն հարցն է, որում Ռուսաստանի Դաշնությունը առաջատար, ես կասեի՝ ամենակարևոր դերն է խաղում ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Եվ մեր բեղմնավոր, երկարաժամկետ համագործակցությունը կշարունակվի: Եվ Ռուսաստանը կշարունակի իր օգնությունը ցուցաբերել որպես պատասխանատու և կարևոր գործընկեր», – հայտարարել է նա:

Leave a Comment