
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին Պակիստանում։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ալ-Արաբիա»-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ բանակցությունների ընթացքում կքննարկվեն պատժամիջոցների, Իրանի սառեցված ակտիվների և միջուկային խնդրի հետ կապված հարցերը։
Իրանական պատվիրակության կազմը կորոշվի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո։