Ստամբուլից Միներալնիե Վոդի ուղղությամբ ընթացող ուղևորատար օդանավը թռիչքից հետո ազդանշան է ուղարկել աղետի մասին, ինչը պարզ է դառնում օդային երթևեկության մոնիթորինգի համաշխարհային համակարգի տվյալներից։ Այս մասին հայտնում է TACC-ը:
Ինքնաթիռն այս պահին շարժվում է դեպի Ստամբուլի օդանավակայան՝ գտնվելով շուրջ 3000 մետր բարձրության վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ «Ազիմուտ» ավիաընկերության Sukhoi Superjet օդանավը, որն իրականացնում է A46074 չվերթը, տագնապի ազդանշանը հաղորդել է օդ բարձրանալուց 20 րոպե անց։ Դեպքի պատճառները դեռևս հստակեցված չեն։