ՔՊ-ի ներսում ոչ պակաս բռնապետական սիստեմ է, քան ասենք Հյուսիսային Կորեայի Կենտկոմում



Մանավազյան Արուսի՝ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրվելու փաստը մեկնաբանելով՝ Նիկոլը հայտարարել է, թե ինքը երբեք ոչ մի  ներկուսակցական ընտրության արդյունքների վրա չի ազդել: «Բացառված ա. ես որևէ թեկնածության վերաբերյալ որևէ կարծիք որևէ տեղ չեմ ասել, քննարկումներին էլ չեմ մասնակցել»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը:
 
Նիկոլը փորձել է թողնել գերլիբերալ լիդերի տպավություն. իբր այնքան է հարգում սեփական թիմակիցների կարծիքը, իբր այնքան է  արժևորում ներկուսակցական ժողովրդավարությունը, որ ոչ մի կերպ ընտրությունների արդյունքների վրա չի ազդում: Բայց ո՞ւմ է Նիկոլը խաբում:
 
Խնդիրն այն է, որ բոլորի աչքի առաջ է այն, թե ինչպես  է Նիկոլը երկիրը վերածել գրեթե տոտալիտար  մի պետության. առանց իրեն «ճանճը չի տզզում», ինչպե՞ս կարող է ժողովրդավարություն լինել ՔՊ-ի ներսում, ինչպե՞ս կարող է առանց իր «պռախոդի» այնտեղ որևէ մեկն առաջ գնալ կուսակցական համակարգում:
 
Չնայած արտաքուստ որոշ միամիտների կարող է թվալ, թե «ժողովրդավարության բաստիոնի» իշխող ուժը չի կարող չլինել լիբերալ, սակայն հավատացեք, որ ՔՊ-ի ներսում ոչ պակաս բռնապետական սիստեմ է, քան ասենք Հյուսիսային Կորեայի Կենտկոմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment