15:00 Լուրերը մեկ տողով. ԵՄ պատժամիջոցներ, Վրաստանի ձերբակալություններ և Գերմանիայի բախումներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

· Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցմամբ Արարատյան դաշտավայրի 11 բնակավայրում կապահովվի շուրջ 3220 հեկտար հողերի անխափան և հուսալի ոռոգում։

·  Դմիտրի Մեդվեդևը առաջարկել է ստեղծել պատժամիջոցների տակ գտնվող երկրների համագործակցության միջազգային հարթակ՝ սահմանափակումներին համատեղ հակազդելու նպատակով։ 

·  Իրանը հայտարարել է Պակիստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության մասին։ 

·  Ֆինլանդիան Ֆիննական ծոցի արևելյան հատվածում ժամանակավորապես սահմանել, ապա չեղարկել է ավիացիայի և ծովային երթևեկության սահմանափակումներ։ 

·  Վրաստանում միգրացիոն վերահսկողության հատուկ միջոցառումների ընթացքում ձերբակալվել է երկրում անօրինական գտնվող 50 օտարերկրյա քաղաքացի։

·  Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում հազարավոր ցուցարարներ փորձել են խափանել AfD կուսակցության համագումարը, ինչի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։ 

·  Լիոնել Մեսսին բարձր է գնահատել Կաբո Վերդեի դարպասապահի խաղը, իսկ Արգենտինան ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչում կհանդիպի Եգիպտոսի հավաքականին։ 

Leave a Comment