Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների միջև խաղի տոմսերը վաճառքի են հանվել այնպիսի գնով, որը գրեթե 60 անգամ գերազանցում է սկզբնականը: Այս մասին հայտնել է «BBC» հեռարձակող կորպորացիան։
Նշվում է, որ խոսքն այն տոմսերի մասին է, որոնք դեկտեմբերին վիճակահանության միջոցով խաղարկվել են անգլիացի երկրպագուների միջև։ Ամենաթանկ տոմսերը վաճառքի են հանված 30 հազար դոլարով՝ 605 դոլար անվանական արժեքի դեպքում: Եթե սրան գումարենք գնորդի 15% միջնորդավճարը, որը գանձում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ), ապա Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում, որտեղ նախատեսված է խաղը, այդ տեղերի համար մուտքը կարժենա 34,5 հազար դոլար։ Սա 57 անգամ ավելի է անվանական արժեքից։
Վաճառողից ՖԻՖԱ-ն նույնպես կպահի 15%, սակայն տոմսի իրացումից նրա շահույթը միևնույնն է կկազմի 25,5 հազար դոլար յուրաքանչյուր տոմսից։
Ինչպես հաշվարկել է «BBC»-ն, ամենաէժան տոմսը կարժենա 3,45 հազար դոլար, ինչը 12 անգամ ավելի է սկզբնական արժեքից։
Խաղը կանցկացվի հուլիսի լույս 6-ի գիշերը և կսկսվի Երևանի ժամանակով 04:00-ին:
