Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին զանգվածային հարվածները շարունակելու հրաման է տվել:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ Պուտինը նման հայտարարություն է արել ՌԴ զորքերի հրամանատարական կետերից մեկում զինվորականների հետ հանդիպման ժամանակ:


Պուտինն այս հայտարարությունն արել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերջին շրջանում ՌԴ տարածքի խորքում ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու ֆոնին:


ՌԴ նախագահը շեշտել է, որ անհրաժեշտ է համապատասխան արձագանք տալ ուկրաինական կողմի հարվածներին՝ խնդրելով զինվորականներին այս համատեքստում հանդես գալ առաջարկներով:Ռուսաստանի նախագահը զորահրամանատարների առջև խնդիր է դրել անշեղորեն կատարել իրենց առջև դրված բոլոր նպատակները՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի մշակած պլանին համապատասխան։


Նա վստահություն է հայտնել, որ ՌԴ զորքերը կհասնեն Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» բոլոր նախանշված նպատակներին:


 


 


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment