Խնածախ-Վաղատուր ճանապարհի հիմնանորոգման նախագիծը դեռ մշակման փուլում է

Խնածախ-Վաղատուր ճանապարհի հիմնանորոգման նախագիծը դեռ մշակման փուլում է

4 հուլիսի 2026 – 12:57 AMT

PanARMENIAN.Net – Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ-Վաղատուր տեղական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման նախագիծը մշակման փուլում է։ Այդ մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, գրում է Sputnik Արմենիան:

«Խնածախ-Վաղատուր տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ գտնվում է նախագծային փուլում», – հայտնել են նախարարությունից։

2025-ին վերանորոգվել է Գորիսից դեպի Խնածախ և Վաղատուրին հարակից Խոզնավար գյուղ տանող ճանապարհը։ Միևնույն ժամանակ, Խնածախից դեպի Վաղատուր ձգվող ճանապարհահատվածը շարունակում է մնալ լրջորեն վնասված։

Խոզնավարի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվել էր սկսել դեռևս 2023 թվականին, ինչի մասին նույն տարվա մարտին հայտարարել էր այն ժամանակվա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

2025 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղի ճանապարհի վերանորոգումը նախատեսվում է սկսել ոչ շուտ, քան 2026 թվականից։

Leave a Comment